Դավիթ Տոնոյանի կադրը. Արա Նազարյանը վերադառնում է ՊՆ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին:
Արա Նազարյանն արդեն 10 տարի աշխատել է պաշտպանության նախարար՝ 2007-2017թթ: Սակայն 2017 թվականին նա ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ԱԻ փոխնախարար:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը այն էր, որ նրա եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համատեղ աշխատանքը չէր ստացվում: Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ոչինչ չի խոչընդոտի նրա ՊՆ վերադարձին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: