ԱՆ-ն նախագիծ կառաջարկի, որով կկարգավորվի դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը առաջիկայում կառավարությանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տեղադրված է e-draft.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը: Այսինքն՝ եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: