Բաժիններ՝

Ավստրալիայի ամենածեր գիտնականը 104 տարեկանում մահացել էվթանազիայից հետո. ABC

Ավստրալիայի ամենածեր գիտնականը՝ բնապահպանության եւ բուսաբանության բնագավառի մասնագետ Դեւիդ Գուդելը, Շվեյցարիայում 104 տարեկան հասակում մահացել է էվթանազիայից հետո: Այդ մասին հայտնել է ABC ավստրալական հեռուստաալիքը:

Գիտնականը կամավոր հեռացել է կյանքից: Նա հատուկ մեկնել էր Շվեյցարիա, քանի որ Ավստրալիայում նմանօրինակ ընթացակարգն արգելված է:

Գուդելը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Էդմոնտոն քաղաքում (Ալբերտայի նահանգ): Նա բնապահպանության եւ բուսաբանության բնագավառի ավելի քան հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է: Իր կյանքի վերջին 20 տարին գիտնականը նվիրել է Ավստրալիայում էվթանազիայի օրինականացման համար պայքարին:

Վերջին ճամփորության ժամանակ Գուդելին ուղեկցել այդ ընթացակարգի իրավունքը պաշտպանող Exit International ավստրալական շարժման հիմնադիր Ֆիլիպ Նիշկեն: Կազմակերպության կամավորները գիտնականի մեկնումի համար հանգանակել էին 20 հազար ավստրալական դոլար (15 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031