ԱԺ ղեկավարները հրաժարական կտա՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն դարձած «Ելքի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հրաժարականների շքերթը կարո՞ղ է հասնել նաև ԱԺ ղեկավարությանն ու հանձնաժողովների նախագահներին։ «Մենք նման հարցերի չենք անդրադարձել, խնդիրն իրավական դաշտում է, և ինչ-որ մեկը պետք է հրաժարական տա, որ նման հարց հնարավոր լինի արծարծել»։

«Առնետավազքի» դեպքում հնարավոր է մեծամասնությունը քանդվի, նոր մեծամասնություն առաջանա։ «Նախ՝ այդ մասին այս պահին խոսելն անիմաստ է»։ Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ «առնետավազքը» ՀՀԿ-ից այնքան մեծ լինի, որ մեծամասնություն դառնա ԲՀԿ-ն, մանավանդ որ դուրս եկածները որևէ տեղ չունեն գնալու, կարող են միայն ազատ պատգամավոր դառնալ։

«Կրկնում եմ՝ անիմաստ են այս պահին նման հիպոթետիկ քննարկումները»։ Նույն հարցերին Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Ան-հը-նա՛ր է, անտրամաբանակա՛ն է»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս