Միքայել Հարությունյանը հայտնվել է հիվանդանոցում. մարտի 1-ի գործով բացահայտումները նրան կհասնե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց՝ նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ, բժիշկներն ինձ մոտ են»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին: ՔՀԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը: Մեր հարցին, թե մարտի 1-ի գործով բացահայտումներ առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ, Հարությունյանն արձագանքեց. «Էդ իմ գործը չի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս