ԱլԳ գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
Ժամեր անց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 20:00-ին նախատեսվում է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:
Եվրամիությունը լրացուցիչ 40 մլն դոլար օգնություն է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հողին կհանձնվի նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը:
Հաշվեքննիչ պալատի աուդիտորները պետք է լինեն անկուսակցականներ, մինչդեռ առայժմ որպես Վերահսկիչ պալատ գործող այդ կառույցի խորհրդում կան կուսակցականներ: Մասնավորապես` ՎՊ խորհրդի անդամ Աբրամ Բախչագուլյանը ՀՀԿ-ական է, իսկ Արա Նռանյանը ՀՅԴ անդամ է:
Առնվազն 50 մարդ է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով:
Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը ողջունում է Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և ընդգծում՝ Հայաստանի ընտրությունն է՝ որքան հեռու գնալ Եվրամիության հետ հարաբերություններում:
Սեւ ծովի ափին՝ Փոթի նավահանգստային քաղաքի մոտ, պտտահողմ է գրանցվել:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին:
Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում տեղի ունեցող Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին: 168.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ ուսումնասիրություն, թե Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է սպասում այս համաձայնագրի ստորագրմանը:
Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառելս Պուչդեմոնը մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում:
Ա.Աշոտյանը նշեց, որ ԱԼԳ գագաթնաժողովը պետք է ավարտվի այսօր և, եթե պետք է ընդունվի հռչակագիր, ապա այն պետք է ընդունվի այսօր:
Սիրիայի ընդդիմադիր խմբերը էր Ռիադի խորհրդաժողովում պայմանավորվել են միասնական պատվիրակություն ձեւավորել Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Զիմբաբվեի նախկին առաջին փոխնախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան նոյեմբերի 24-ին երդում է տվել որպես պետության նոր ղեկավար:
Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքի՝ նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան քննադատության էր ենթարկել այն, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշում է կայացրել երկարաձգել վեհաժողովում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանը համարել է թշնամի պետություն եւ հայտարարել նրա գործողություններին դիմակայելու անհրաժեշտության մասին:
Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչից։
Այսօր Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովի հռչակագիրը Հայաստանի պատվիրակությունն ընդունել է վերապահումներով: ԵԺԿ-ում 168.am-ի աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական վճարային տարածքը կարող է կազմավորվել մինչեւ 2019 թվականի վերջը:
«Երեխաներին տանում ենք աշխատավայր» հատուկ ակցիան, որը երեխաներին ցույց է տալիս՝ որտեղ եւ ինչով են զբաղվում իրենց ծնողները, եւ որը հնարավորություն է տալիս գործատուներին՝ ծանոթանալ աշխատակիցների երեխաների հետ, նոյեմբերի 24-ին անցկացվում է ամբողջ Ֆինլանդիայում:
Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել: