Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում են կնքել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել էր 2017թ․ հոկտեմբերի 13-ին։ Առկա է նաև պայմանագրի տեքստի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված համառոտագիրը։
Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Բրյուսելում անցկացվող Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին:
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:
Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդները այսօր Բրյուսելում քննարկելու են գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները:
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը կարևորում է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Երեկ ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրի ընդունմանը հաջորդած իր ելույթում նա ողջունել է համաձայնագրի ստորագրումը՝ ասելով, թե այն անկյունաքարային նշանակություն է ունենալու այդ Հայաստանի ու հայ ժողովրդի համար:
Արգենտինայի Սան Լուիս նահանգը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Այդպիսով, Սան Լուիսը դարձել է Արգենտինայի 20-րդ նահանգը, որն ընդունել է նմանատիպ օրենք:
Ութ ժամ տեւած բանակցություններից հետո Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել երկրի կառավարության ձեւավորման շուրջ:
Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները, որովհետև Հայաստանն ի վիճակի է արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ բարեփոխումները:
Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը։ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցող գագաթաժողովի շրջանակում Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների ղեկավարները կնախանշեն ապագա համագործակցությունը:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Նոյեմբերի 22-ին վախճանված ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորստովսկու ընտանիքը նրա երկրպագուներին խնդրել է երգչի հիշատակին նվիրատվություններ կատարել Մեծ Բրիտանիայի Cancer Research UK բարեգործական ընկերության օգտին, որն զբաղվում է քաղցկեղի հետազոտությամբ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նոյեմբերի 23-ին իր ծննդյան 55-րդ տարեդարձը նշել է մերենգեի եւ վենեսուելական ազգային երաժշտության ռիթմերի ներքո։
Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» կորած սուզանավի նավապետն իր մորը խոստացել էր, որ դա կլինի իր վերջին նավարկությունը:
Թբիլիսիում նոյեմբերի 22-ին իրականացված հակահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
Իրանը պլանավորում է «մոտ ապագայում» իր մարտական նավերն ուղարկել ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Մեքսիկական ծոց եւ Ատլանտյան օվկիանոս:
Ֆրանսիայի Ազգային նավատորմի Guepratte բազմաֆունկցիոնալ անտեսանելի ֆրեգատը ժամանել է Բաթումի նավահանգիստ:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. « ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը և ի պատասխան իր բիզնեսներում սկսած ստուգումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը:
Կայացել է Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնատվության արարողությունը, եւ նա ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը՝ դառնալով հանրապետության հինգերորդ նախագահը։
«Իրատես» թերթը գրում է. «2018-ի ապրիլից հետո իշխանական վերնախավում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: ՀՀԿ կուլիսներում այսօր արդեն շատերը խոսում են ոչ միայն ապագա վարչապետի ով լինելու, այլեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխության մասին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հարեւանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձեւակերպումների շուրջ «կբանակցեն մինչև ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանությունների հետ հակասությունների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է հարաբերությունները վերջիններիս հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավում ոչ ոք չգիտի, թե եկող տարվա ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կավարտվի, անցում կարվի խորհրդարանական կառավարմանը, և նախագահի լիազորությունների գերակշռող մասը կանցնի վարչապետին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ և խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաև իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում:
Թաիլանդի գյուղերից մեկում վիթխարի պիթոնը վարան է փսխել այն բանից հետո, երբ փրկարարները բռնել են դրան:
Հոնկոնգցի դերասան եւ ռեժիսոր Ջեկի Չանը ձեռք է բերել նոր գերզբոսանավ:
Ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) ի վերջո կոչնչացնի մարդկությանը:
Ինդոնեզիայում գնացքի ուղեւորը սատկացրել է վագոն սողոսկած օձին:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) միջին եւ բարձրագույն օղակի մենեջերների շրջանում կանանց բաժինը 2017 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով հասել է 36 տոկոսի՝ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ։
Թուրքական «Yeni Akit» պարբերականը պնդում է, որ պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին բացահայտելու միջոց են: