Բաժիններ՝

ԵՄ-ն 40 մլն դոլար է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը լրացուցիչ 40 մլն դոլար օգնություն է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը։

«Եվրահանձնաժողովն այսօր գրեթե 40 մլն դոլարի շտապ օգնություն է հատկացրել Իտալիային, որպեսզի նա ավելի լավ կարգավորի միգրացիոն հոսքերը, որոնք երկիր են հասնում Միջերկրական ծովով»,-ասված է հայտարարության մեջ: Հավելյալ միջոցները կօգտագործվեն ճգնաժամի դեմ պայքարի 11 նախագծերի զարգացման վրա:

Մասնավորապես, դրանք պետք է նպաստեն միգրանտների եւ ապաստան հայցողների համար պայմանների բարելավմանը, ներառյալ բժշկական օգնությունը եւ թարգմանիչների ծառայությունները: Իտալիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ տարեսկզբից ծովով Իտալիա են ժամանել 114 հազարից ավելի միգրանտներ, ինչը գրեթե 32 տոկոսով պակաս է, քան 2016 թվականի սկզբից մինչեւ նոյեմբեր ընկած նույն այդ ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930