Ի՞նչ է լինելու ՎՊ կուսակցականների հետ

Հաշվեքննիչ պալատի աուդիտորները պետք է լինեն անկուսակցականներ, մինչդեռ առայժմ որպես Վերահսկիչ պալատ գործող այդ կառույցի խորհրդում կան կուսակցականներ: Մասնավորապես` ՎՊ խորհրդի անդամ Աբրամ Բախչագուլյանը ՀՀԿ-ական է, իսկ Արա Նռանյանը ՀՅԴ անդամ է:

Այսօր Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը հավաստիացրեց, որ օրենքը բոլորի համար օրենք է և պետք չէ կանխավարկածներով առաջնորդվել:

«Որևէ անգամ մտքով չեմ կարող անցկացնել դա, օրենքն է ասում, թե ինչ պետք է արվի»,- ասաց Գ.Մինասյանը` չմանրամասնելով, թե այդ կուսակցականների հետ ի՞նչ է լինելու` նրանք ազատվելո՞ւ են աշխատանքից, թե՞ հրաժարվելու են կուսակցական գործունեությունից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930