Բաժիններ՝

Ֆինլանդիայում անցկացվում է «Երեխաներին տանում ենք աշխատավայր» ակցիան

«Երեխաներին տանում ենք աշխատավայր» հատուկ ակցիան, որը երեխաներին ցույց է տալիս՝ որտեղ եւ ինչով են զբաղվում իրենց ծնողները, եւ որը հնարավորություն է տալիս գործատուներին՝ ծանոթանալ աշխատակիցների երեխաների հետ, նոյեմբերի 24-ին անցկացվում է ամբողջ Ֆինլանդիայում: Այդ մասին հաղորդվում է միջոցառման կայքում:

Ակցիային մասնակցում են 600-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական: Դրանց թվում են՝ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության նախարարությունները, Հելսինկիի, Տամպերեի եւ Վաասիի քաղաքապետարանները, Ստոկման առեւտրական ընկերությունը, տարածաշրջանի խոշորագույն բանկային խումբը՝ «Նորդեա»-ն, տաքսիների ասոցիացիան, շինարարական ընկերություններ, բարեր, ռեստորաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ եւ հարյուրավոր այլ կազմակերպություններ:

«Միջոցառման նպատակը երեխաներին աշխատել ստիպելը չէ, այլ նրանց ցույց տալ, թե ինչպես են իրենց ծնողներն անցկացնում աշխատանքային օրերը: Պարտադիր չէ, որ աշխատավայրում երեխայի ներկայությունը լինի տեւական: Երեխաները կարող են գալ կարճ ժամանակով, էքսկուրսիայի: Գործատուն իր հայեցողությամբ կարող է անցկացնել շնորհանդես կամ պատմել իր գործունեության ոլորտի մասին»,-ասված է միջոցառման նկարագրման մեջ:

Ճշտվում է, որ ակցիան երկրում անցկացվում է երկրորդ անգամ եւ նվիրված է Երեխայի իրավունքների շաբաթվան:

Ակցիայի կազմակերպիչներն են՝ Ֆինլանդիայի երեխաների գործերի օմբուդսմենը, Երեխաների բարեկեցության հարցերի կենտրոնական միությունը, Ֆինլանդիայի զբաղվածության եւ էկոնոմիկայի նախարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս