Աշխարհում տարեկան շրջանառվող կաշառքը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս տվյալները հրապարակել ՝ ՄԱԿ-ը։ Նշվում է նաեւ, որ համաշխարհային տնտեսությունը եւս 2,6 տրիլիոն դոլար կորցնում է կոռուպցիոն դրսեւորումների պատճառով։
Քաթարի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. այրվել է Airbus A321 ինքնաթիռը։ Արտակարգ պատահարի ժամանակ ինքնաթիռը գտնվել է Համադ օդանավակայնի անգարում։
2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղևոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավել է:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) եւ Ճապոնիան համաձայնացրել են ազատ առեւտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վերջանական տարբերակը: Այդ մասին հայտարարել է ԵՀ-ի առեւտրի հարցերի պատասխանատու Սեսիլյա Մալմստրյոմը՝ դեկտեմբերի 8-ին ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Մոտ 7 հազար մարդ է մասնակցել դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներով անցկացված Սանտա Կլաուսների մրցավազքում, տեղեկացրել են կազմակերպիչները միջոցառման Facebook-ի էջում։
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։
«Ավելի բարդ է բանակցել այն դեպքում, երբ բանակցային լուծումը մեկն է, ասենք, եթե մենք բանակցում ենք գնի շուրջ՝ դուք ուզում եք ավելի էժան գին, ես ուզում եմ ավելի շատ գումար վաստակել»:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստովանել է, որ կգերադասեր Ծննդյան տոները հարազատների հետ անցկացնել անմարդաբնակ կղզում։
«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում»:
Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական եւ մեծ մասամբ տեղի կանցկացվեն մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն:
«Հիմա ոչ միայն Հայաստանն է հայտարարում, որ հետ չի կանգնել, այլև Մինսկի խմբի 3 պետությունների արտաքին պատասխանատուներն են դրա մասին հայտարարություն անում։ Եվ սա նաև մեր դիվանագիտության հաջողությունն է»։
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իրենց աթոռները կորցնելու վախը ստիպում է հանրապետականներին քվեարկել Թրամփի առաջարկած օրինագծերի օգտին:
«Նույնիսկ ամենաճգնաժամային վերջին տարիներին, երբ իսկապես մենք պրոբլեմ ունեինք, սոցիալական ծախսերը մեր երկիրը կարողացավ չկրճատել, թեև շատ երկրներ գնացին նաև այդ ճանապարհով»։
Նոյեմբերի վերջերին տեղեկություններ տարածվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 30 գործարարների ու նրանց հորդորել ներդրումներ կատարել տնտեսության մեջ, բացել նոր աշխատատեղեր: Սերժ Սարգսյանից հետո տեղի գործարարների հետ գրեթե նույնաբովանդակ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատությանը:
«Հայ-թուրքական սահմանի բացումն ու կարգավորումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի օրերս արած հայտարարությանը:
Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
«Հռչակագիրը հրապարակելուց առաջ մենք գնացինք Հայաստանին ոչ ստանդարտ ճանապարհով: Նախ, որոշեցինք տեսնել՝ ովքեր կարող են նախաձեռնող խմբին միանալ, հետո հռչակագիրը հրապարակեցինք»:
Հաջորդ տարի ապրիլին Ստեփանակերտում կանցկացվի հայր Պավել Ֆլորենսկիի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով: Այն նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոց համալսարանն ու ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է մեկ, իսկ վնասվածք է ստացել 10 մարդ: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը: Մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 650 քառ. կմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 8-ին կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը:
«Եթե ուշադիր լինեք, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Դրանք իդեալական չեն: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական լինեն»,- ասաց նա:
Իրաքի զինվորականները աշխարհազորայինների աջակցությամբ ահաբեկիչների դեմ իրականացվող օպերացիայի շրջանակում Սիրիայի սահմանին ընդլայնել են վերահսկողությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Timeturk կայքի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։
Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում, Գազայի եւ Երուսաղեմի հատվածներում անցկացված բողոքի ցույցերի հետեւանքով ավելի քան 1000 ցուցարար է տուժել:
Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանում արված անսպասելի հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերանայման մասին մեծ արձագանք է գտել հունական մամուլում:
«Aslan Neferler» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։
Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը՝ հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, եւ այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին: