Բաժիններ՝

Կալաձեն ժողովրդական Ամանոր է խոստացել Թբիլիսիում

Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական և մեծ մասամբ տեղի կանցկացվեն մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

«Այս տարի Թբիլիսիում Ամանորը կլինի ոչ միայն տարբեր ձեւաչափով, այլեւ կլինի ամենաժողովրդականը: Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ին, եւ հենց դեկտեմբերից 15-ից էլ Թբիլիսիի բնակիչներին եւ հյուրերին կուրախացնեն քաղաքի նոր ամանորյա լուսավորությամբ զարդարված փողոցները»,- ասել է Կալաձեն ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ այս տարի առաջին անգամ ամանորյա գլխավոր միջոցառումները տեղի կունենան Թբիլիսիի ծայրամասերում:

«Մեր թիմի որոշմամբ՝ ամանորյա համերգները տեղի կունենան մայրաքաղաքի երեք շրջաններում՝ Գլդանիում Սամգորիում եւ Հին Թբիլիսիում: Բացի դրանից, ցանկանում եմ ասել, որ դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 7-ն ամբողջ Թբիլիսիի մասշտաբներով պլանավորված են զանազան զվարճալի միջոցառումներ, որոնց մեզ հետ մեկտեղ ուրախությամբ մասնակցում են տարբեր բիզնես-ընկերություններ»,- ասել է Կալաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս