Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում և բիզնես գործունեությամբ զբաղվում նաև Աջարիայում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընաթացքում պլանավորում է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գտնում է, որ Արեւմտյան Բալկանների վեց երկրներ կարող են Եվրամիության մաս դառնալ մինչեւ 2019 թվականը:
«Ցավոք, խորհրդարանում կրկին արձանագրվեց այն դիսբալանսը, որ մենք ունենք հայկական քաղաքական համակարգում առ այն, որ մենք նաև քաղաքական փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ չունենք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»:
Արգենտինական San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից:
«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ձայների՝ կողմ՝ 6, դեմ՝ 76 հարաբերակցությամբ չընդգրկվեց «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ չէ հայտարարել այն որոշման մասին, որը վերաբերում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրների քաղաքացիներին երկիր մուտք գործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը կարող է ուժի մեջ մտնել, տեղեկացնում է BBC-ին:
«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք: Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային եւ «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սէֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատի» վերջին նիստը բավականին բուռն է անցել, տեւել է 5 ժամ, օրակարգի գլխավոր հարցը Հայաստանում քաղբանտարկյալներին է վերաբերել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներով հնչող հակահայկական հայտարարություններին:
10 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհում թմրադեղերի գործածության էական աճ է նկատվել:
Չինաստանն ունի իր «Պիզայի աշտարակը»:
«Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»:
Բիթքոինի ստացման համար էլեկտրականության ծախսը գերազանցում է 159 երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի եւ Աֆրիկայի պետությունների մեծ մասի էներգասպառումը:
168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ հեռախոսով չի ուզում խոսել, իսկ հանդիպել նույնպես չի կարող, քանի որ գտնվում է քաղաքից դուրս:
Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ է ընտրվել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը:
Թուրքիայում 2017-ին գրանցվել է գնաճի (ինֆլյացիա) ամենաբաձր ցուցանիշը վերջին 9 տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքը՝ մեջբերելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները:
Համընդհանուր ժողովրդական կոնգրես կուսակցությունը դեկտեմբերի 4-ին հաստատել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի մահը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է, որ նրա երկրին հարված կհասցվի, եթե Դամասկոսը համաձայնություն տա իրանական ռազմաբազաներ տեղակայելու այնտեղ:
ԿԺԴՀ-ի դեմ ռազմական գործողություններն աղետալի հետեւանքների կհանգեցնեն, ընդ որում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 6-ին կայանալիք նախարարական հանդիպմանը Վրաստանի հետ կքննարկի Սեւ ծովում համագործակցության ամրապնդումը՝ կապված անվտանգության իրադրության հետ: