
Պուտինը կմեկնի Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Timeturk կայքի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։
Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։ Բացի այդ կխոսեն տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում և Երսուսաղեմում ստեղծված իրավիճակի մասին։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Էրդողանը և Պուտինը հանդիպել էին նոյեմբերի 22-ին Սոչիում։ Կողմերը քննարկել էին մի շարք համատեղ նախագծեր։ Քննարկվել էր նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի՝ Թուրքիային մատակարարելու ժամկետի հարցը։
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջերս խոստորեն դատապարտել էր ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, որ պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչում է Երուսաղեմը։