Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ:
2016 թվականին ԵՄ-ի երկրների մաքսայինների կողմից բռնագրավված 70,9 տոննա կոկաինից մոտավորապես 30 տոննան առգրավվել է Բելգիայի մաքսանենգներից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անթույլատրելի համարեց որևէ մեկի նկատմամբ խոշտանգումը։ Ըստ նրա՝ բոլոր պարագաներում խոշտանգումներից ազատ լինելու իրավունքը բացարձակ իրավունք է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում կարող է անվերջ արտահանում իրականացնել:
Կատալոնիայի կառավարության անդամները հրաժարվում են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է թագավորական արքունիքը եւ պետության ղեկավարին չի հրավիրելու իր կողմից անցկացվող միջոցառումներին:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստի իր ելույթում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չի պաշտպանել գենդերային չեզոք անձնագրեր տալու պահանջով հայցը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ:
Մինսկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 22-ին մասնակցեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են ամռանն այն ընտանիքների հանդիպում անցկացնելու շուրջ, որոնք բաժանվել են Կորեական պատերազմի հետեւանքով:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Արտակ Պողոսյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղեւորության ընթացքում այցելության է գնացել սիրիացի փախստականներին, նրանց մարզաշապիկ է նվիրել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի լոգոտիպով եւ գնդակ խաղացել նրանց հետ:
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուՖրանսուա Ֆիյոնը եւ նրա կինը՝ Պենելոպան, հունիսի 22-ին հայտնվել են քնության տակ գտնվողների կարգավիճակում, նրանց առաջադրվել են հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ:
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին դրական է գնահատել Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը:
Մինսկում Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 22-ին հանդիպեց Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ:
ԱՄՆ-ն արեւմտյան աշխարհում եկամուտների առավելագույն անհավասարությամբ պետությունն է:
Հանրապետական նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը գոհ է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատանքից։ «Ազատության» հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ իրեն տարել են ԱԱԾ օրենքի տառին համապատասխան։
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 77-րդ տարեդարձի օրը հարգել է Հայրենական մեծ պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի շիրիմին՝ Անմար կրակի մոտ:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է դուրս գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել են Մինսկում Արևելյան գործընկերությանն երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը եւ երկրում արդարության հաստատումը, հայտարարում է.
Արցախում 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հերոսաբար հետ մղած, սակայն վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարվում է այցելել Ադրբեջան:
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որը պլանավորում է առաջիկա օրերին այց կատարել Ռուսաստան, կընդգրկի ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի անդամների:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ իրենք արդեն 6 ժամ է դատարանում են, ձերբակալման ժամը լրացել է և դատավորն էլ հայտարարել է, որ ազատ են ու կարող են հանգիստ դուրս գալ այնտեղից Մանվել Գրիգորյանի հետ: