
«Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հրավերով ՌԴ աշխատանքային այցի արդյունքներին
«Մեզ մոտ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ուղիղ, ազնիվ կերպով քննարկում ենք ունեցել, և ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում և օգնել, որ այսքան կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ և վստահելի մակարդակի»,- ասել է
Փաշինյանը: