Amtrak երկաթուղային ընկերության արագընթաց գնացքը, որը Սիեթլից մեկնել էր Փորթլենդ, դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում դուրս է եկել ռելսերից:
Թուրքիան սեփական անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունից հետո այժմ էլ պատրաստվում է առանց վարորդի՝ հեռակառավարվող ցամաքային մեքենաների արտադրությանը:
Վարչապետի առաջիկա ընտրությունների, հնարավոր թեկնածուների ու Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցերին պատասխանել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է՝ միանշանակ, Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը:
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջեւ համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարեւորագույն թեման եւ սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:
Արքայազն Հարրին հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից BBC-ի ռադիոալիքի Today ծրագրի համար:
Մերձմոսկվայում ձերբակալել են հանցավոր հեղինակություն Զախարի Կալաշովի, ով հանցագործ շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, ղեկավարած ավազակախմբի անդամներին:
Առավել հայտնի դինացի գեղանկարիչներից մեկի՝ Ցի Բայշիի (1864-1957 թթ.) 12 բնանկարներից բաղկացած հավաքածուն Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 931,5 մլն յուանով (մոտավորապես 140,8 մլն դոլար):
«Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է: Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն առաջին տեղում և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության քաղաքական կամքն է:
Հայտնի ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալը թողարկել է կարճամետրաժ մի էպիզոդ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատախազ Ռոբերտ Մյուլլերին, ով «Ռուսաստանի գործով հետաքննություն» է տանում, կաշառք է առաջարկում
Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չընարը հայտարարել է, որ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը համագործակցում է հայկական սփյուռքի հետ:
2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող է զոհվել 28 երկրներում:
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գերարագ գնացքը դուրս է եկել ռելսերից, կան տուժածներ:
«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել «Ելք» խմբակցության հետ նախագահի միասնական թեկնածու ներկայացնելու հարցը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Իսպանիայի քաղաքացի Անա Վելան կյանքի 117-րդ տարում մահացել է դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
171 տարի առաջ այն հեռագրագծով, որը միացնում է Բրյուսելը եւ Անտվերպենը, ուղարկվել է առաջին էլեկտրոնային ուղերձը:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի հանդեպ կայացված դատավճռի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
Իրանը եւ Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար մեծ նշանակություն ունի։
«Արիստոտելն ասել է, որ մարդը քաղաքական էակ է։ Մարդ և քաղաքական էակ հասկացություններն անբաժանելի են։ Հիմա երբ փորձում են Հայաստանում քաղաքական էակ դարձնել մի մասին, իսկ մյուս մասին ասում են՝ ոչ, դուք քաղաքական էակ չեք, դա շատ տարօրինակ է»
Թբիլիսիի տարբեր շրջաններում սկսել են գործել ամանորյա տոնավաճառներ:
«Այդ հարցազրույցում մեր ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերին ընդհանրական գնահատական, պատասխան տրվեց, և այն շահարկումները, որ կային, դրանց նույնպես պատասխան տրվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին՝ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդական Մկրտիչ Մինասյանը:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում պատասխան միջոցների շրջափուլն ավարտվել է։
Թուրքիայի և Սիրիայի միջև ձգվող 911 կմ սահմանի 781 կմ երկարության գոտում ավարտվել է բետոնե պատի կառուցումը:
Ասել, թե Սիրիայում պատերազմն ավարտված է, դեռեւս իրական չէ, բայց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը դարձել է այդ պատերազմի կարեւոր փուլի ավարտը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին:
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Արզգիրսկի շրջանում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել: Այս մասին գրում է news.1777.ru-ն:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը:
«Քաղաքական ուժերն էլ դարձան վերահսկելի և կառավարվող։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ քաղաքականությամբ, բայց ոչ քաղաքական գործունեությամբ զբաղվողների վրա հարձակումներ սկսվեցին»:
Դեկտեմերի 18-ին Ավստրիայի կանցլեր է նշանակվել հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Սեբաստյան Կուրցը: