Սիրիայի Հալեպ շրջանի ևս երկու բնակելի շրջաններ՝ Այն-Աբու-Նասրան և Թել-Դահիրիեթ-Էս-Սայան միացել են ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին:
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել:
Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի շուրջ անորոշությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պայմանավորում է անորոշությամբ։
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը` վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը մտադիր է մինչև տարվա վերջ կառավարություն ներկայացնել օրինագիծ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին նախագահի հրամանագրի վերաբերյալ:
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման վերաբերյալ բանակցություններ չի վարում»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոնդարը:
Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդին՝ Յավուզ Յըլմազը տանը սպանված է գտնվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը եւ հորդորել է վերացնել այդ մեխանիզմը:
«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում (mfa.gov.tr) Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը:
«Սա նշանակում է, որ, այսպես կոչված՝ սահմանային զորամասը, որը հասկանալի չէ, թե ինչու պետք է պահի Իրանի հետ մեր սահմանը, ուղղակի օձի պես պառկած է ճանապարհի վրա։ Այսինքն՝ դա մեր դռան շեմին պառկած օձ է, այլ ոչ թե սահմանապահ, և կապ չունի Հայաստանի շահերի հետ»:
Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ:
Ինդոնեզիայի Յավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 12-ին:
Ղազախստանում տոնում են Անկախության տոնը. հանրապետությունը նշում է 26-րդ տարեդարձը:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է տեղեկությունները Սոչիում երկնաքարի ընկնելու վերաբերյալ:
Կիպրոսում հստակեցվել են նախագահական ընտրությունների ժամկետները. երկրի նոր նախագահին կընտրեն 2018 թվականի հունվարի 28-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանին պատրաստվում է հաստատել 2018 թ. բյուջեն։ Հերթական նիստը հրավիրվել է դեկտեմբերի 20-ին, որը կլինի թերեւս տարվա վերջին նիստը: Դատելով բյուջեի վերաբերյալ փաստաթղթից՝ այն եկամուտների գծով կկազմի 234 581 30 հազար դրամ, ծախսերի գծով՝ 239 185 5,0 հազար դրամ, դեֆիցիտը՝ 46042,0 հազար դրամ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ «ԵԾ» կուսակցության ավագանու 2 անդամներին՝ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին մանդատից զրկելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին` ՏԻՄ եւ ՏԿ մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ…»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, օրինակ, անձամբ ամեն առավոտ նայում-կարդում է թերթերը, կայքերը, ժամանակին անգամ սոցցանցեր էր մտնում, հիմա այփադը ձեռքն է առնում միայն կարեւոր թեմաների շիկացման օրերին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը անգլերենի արագացված դասընթացներ է անցնում՝ ցանկանալով տեղավորվել աշխարհաքաղաքական նոր իրողություններում:
ԱՄՆ-ի վեց խոշորագույն կինոստուդիաներից մեկը՝ The Walt Disney Company-ն, համաձայնության է եկել 52,4 մլրդ դոլարով հոլիվուդյան մեկ այլ ստուդիայի՝ 21th Century Fox-ի ձեռքբերման շուրջ: