
«Սիրիայում պատերազմը դեռևս ավարտված չէ». Ասադ

Ասել, թե Սիրիայում պատերազմն ավարտված է, դեռեւս իրական չէ, բայց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը դարձել է այդ պատերազմի կարեւոր փուլի ավարտը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Խոսել այն մասին, թե Սիրիայում պատերազմն ավարտված է, դեռեւս իրական չէ. Մենք մինչեւ այժմ գտնվում են պատերազմական վիճակում: Մենք, իհարկե, հաղթահարել ենք այդ պատերազմի շատ կարեւոր փուլը՝ ոչնչացնելով ԴԱԻՇ-ին, թող որ ոչ ամբողջությամբ, բայց ջախջախել ենք նրա հիմնական կենտրոնները Սիրիայում: Եվ դա կարեւոր փուլ է եւ մեծ հաղթանակ»,- հայտարարել է Ասադը լրագրողներին: Միեւնույն ժամանակ Սիրիայի նախագահն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ միայն ԴԱԻՇ-ով ահաբեկչությունը չի սահմանափակվում»:
«Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմը կավարտվի, երբ վերջին ահաբեկիչը կոչնչացվի Սիրիայում՝ անկախ դրա անվանումից: Այդ ժամանակ կարելի կլինի իրապես խոսել հաղթանակի մասին»,-նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: