Քրդական «Փեշմերգա» ռազմականացված կազմավորումն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր «ֆինանսիստին»:
«Ադրբեջանի բեմադրած շոուն տապալվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ ռուս գործիչների այցին Լելե Թեփեի բարձունք:
Արցախը հետևում է Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը Թուրքիայի Քոնիա նահանգում սկսել են իրականացնել «Anadolu-2018» անվամբ համատեղ զորավարժություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկին, Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովին, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկուն, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևին և Ղազախստանի պետական ծառյության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևին:
ՀՀ ԱԳՆ-ն Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիներին Վրաստան մուտք գործելիս խնդիրների հանդիպելու դեպքում կոչ է անում դիմել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կամ ԱԳՆ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտք գործելիս ծագած խնդիրներին:
«Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Անդրես Մանուել Լոպես Օբրադորի Ազգային վերածննդի շարժումը (ՄՕՌԵՆԱ) ստանում է տեղերի մեծամասնությունը Մեքսիկայի Կոնգրեսում (երկպալատ խորհրդարանում):
Փաշինյանն առաջիկա օրերին աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բժիշկները մշտական հսկողության ներո անկողնային ռեժիմ են նշանակել Ճապոնիայի Ակիհիտո կայսրին, որը կես տարուց էլ պակաս ժամանակամիջոցում կհրաժարվի գահից:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին շնորհավորել է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղանակ տանելու առթիվ եւ հայտարառրել է նրա հետ աշխատելու պատրաստակամության մասին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հուլիսին կայցելի Բելգիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս:
«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստորեն հաղթել է Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում:
Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
«Նրանց շանսերը վատը չեն, որովհետև սիրո և համերաշխության հեղափոխությունը Հայաստանում լրջորեն ուժեղացրեց ռուսամետ տրամադրությունները և լրջորեն չեզոքացրեց արևմտամետ տրամադրությունները»։
Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո Երկրապահ կամավորականների միության առջև իր գործունեությունը վերաիմաստավորելու և վերակազմավորվելու խնդիր է ծագել։
Քննարկումներ են գնում, թե ինչ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Եթե աշխարհագրությունը որևէ երկրի անվտանգության հիմքերի հիմքն է, ապա անվտանգության երկրորդ կարևոր հենքը տվյալ երկրի պատմությունն է:
ՀՀ գլխավոր դատախազության տեսադաշտում առաջնային է մնում կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելը:
«Ռուսաստանը պետք է փորձի բարձրացնել իր միջամտության գինը՝ հասկացնելով, թե որքան արժեքավոր գործընկեր է Հայաստանի և տարածաշրջանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
«Բնական է, որ հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել»:
«Կոռուպցիայի դեմ իրական պայքարը պետք է սկսել ժողովրդից։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ կաշառք տալը լավ չէ, ու դա պետք է մարդկանց արյան մեջ մտնի»:
Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը:
Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին:
«Հայ կառուցողական կուսակցության» առաջին համագումարի ժամանակ, ներկայացնելով կուսակցության ծրագրային դրույթները՝ կուսակցության հիմնադիր Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանում գործում էր քրեական ռեժիմ, բարձրագույն պաշտոնյաները ստեղծեցին միլիարդների հասնող կապիտալներ։ Իսկ այսօրվա իրավական համակարգը, ըստ նրա՝ պատրաստ չէ այդ գործերը բացահայտել, հետապնդումներ իրականացնել, որպեսզի լուծվեն այդ խնդիրները։
«Այն երկրում, որտեղ ազատ, արդար ընտրություններ չկային, չէր կարող լինել և կուսակցական գործունեություն։ Հիմա որոշել ենք կուսակցություն հիմնադրել՝ մեր երկրի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու համար»:
«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։
Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլ-կրտսերը հրաժարական է տվել ԱՄՆ-ի դաշնակից երկրների մասին նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների պատճառով։