Բաժիններ՝

Թրամփը Լոպես Օբրադորին շնորհավորել է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին շնորհավորել է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղանակ տանելու առթիվ եւ հայտարառրել է նրա հետ աշխատելու պատրաստակամության մասին: Այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 1-ին գրել է Twittert-ի իր էջում:

«Շնորհավորում եմ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին այն առթիվ, որ նա դարձավ Մեքսիկայի հաջորդ նախագահը: Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը: Օգտակար որքան շատ բան պետք է արվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մեքսիկայի համար»,- գրել է նա:

Լոպես Օբրադորը ներկայացնում է «Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիան: Այն միավորում է Ազգային վերածննդի շարժումը, Աշխատանքի կուսակցությունը եւ «Հասարակական համաժողով» կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս