Հուլիսի 11-ին Փաշինյանը կմեկնի Բրյուսել

Փաշինյանն առաջիկա օրերին աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը` հուլիսի 3-ին, Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը, որոնք մայիս ամսին արդեն հավանությաքն էին արժանացել ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

Բալայանի փոխանցմամբ, հուլիսի 11-12-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցելությունը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031