Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ:
«Հուսով ենք, որ առաջիկա ձևավորվելիք ԱԺ-ում կընդգրկվեն գաղափարական ուժեր, գաղափարակիր անհատներ»,- այսօր Հայ կառուցողական կուսակցության համագումարից հետո այս մասին հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը։
Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես երկրի ֆորմալ նախագահի. դա նկատելի պարզեցված կլիներ։ Նա ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիիստ է, որի հնարավորությունները մենք պարտավոր ենք օգտագործել ազգի ու պետության շահերի համար։ Այդպիսի անձնավորությունները մեր կողմից պետք է դիտարկվեն որպես միջազգային հայկական պետական լոբբինգի ձևավորման նոր կառուցակարգի գործիք։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ զինադադարն ավարտվում է «Թալիբանի» հետ, զինված ուժերի գործողությունները կվերսկսվեն:
Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով հունիսի 29-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարության շենքում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, այցի ավարտին գրառում է կատարել պետքարտուղարության հյուրերի գրքում։
Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը չի բացառվում, որ ԲՀԿ-ին կրկին անդամության հայտ ներկայացնի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրառել է յոթ անուն անշարժ գույք ունենալու մասին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող, Ադրբեջանի ողջ «բարձրագույն» տեխնիկան՝ «տարածքներ ազատագրելու նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան եւ եւս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի:
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ Ադրբեջանին զսպելու կոչեր էին պարունակում:
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
«Հունիսի 17-ից սկսեցինք դրամահավաք, աջակցության խնդրանքով դիմեցինք հանրությանը, քանի որ մենք աննախադեպ իրավիճակում էինք հայտնվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը։
«Էրդողանը չի ցանկացել դիմել ռիսկի, քանի որտնտեսական իրավիճակը գնալով ավելի է բարդանում և մեծանում է ճգնաժամի հավանականույունը»,- կարծում է թուրք լրագրող Իլհան Թանիրը:
Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի Թուրքիայի վերաբերյալ բաժինը։
ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության (USSOCOM) տեխնիկական մասնագետները ստեղծել են այսպես կոչված խոսող թռուցիկներ, որոնք նախատեսվում է տարածել հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքի քաղաքացիական բնակչության մեջ կամ թշնամու զինծառայողների շրջանում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մոտ ժամանակներս կժամանի ԱՄՆ՝ բանակցելու առեւտրական մաքսատուրքերի շուրջ:
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Հեղափոխության հեղինակները բացում են «Բաստիլի» դռները և ազատ են արձակում քաղբանտարկյալներին։ Մերը մի փոքր այլ հեղափոխություն էր՝ թավշյա հեղափոխությունը, որը տարբեր արտաքին ուժերի կողմից հրահրվում էր, որ այն լինի օրենքի և Սահմանադրության շրջանակներում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին:
ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներ ամառային նստաշրջանի շրջանակներում հանդես եկել հայտարարությամբ և քննադատել Ադրբեջանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն ու Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտականությունները չկատարելու պրակտիկան:
ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ցանկանում է ԵԿՄ նախագահ դառնալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ինքը համաձայնություն է տվել «բազմահազարներով տղաներին»։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը նոր անդամ ունի:
Սիրիական զորքերը Ազգային պաշտպանության ուժերի ջոկատների աջակցությամբ հունիսի 29-ին ելուզական խմբավորումներին դուրս են մղել Հորդանանի հետ սահմանակից Դերաա հարավային նահանգի Թելլ Զմեյթիա ռազմավարական բարձունքներից: