Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց. նա կմնա «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում

«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրեցին տնօրենների խորհրդի նախկին կազմին։

«Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, ԲՖԿ-ի կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին», — նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդում իրենց տեղերն են պահպանել նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, ԲՖԿ-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան։

Միաժամանակ բաժնետերերը հաստատել են 2017 թվականի արդյունքներով դիվիդենտների վճարումը, որը կազմում է 1,062 միլիարդ ռուբլի կամ 0,11 ռուբլի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար (2,2` մեկ GDR-ի համար)։

Տեսանյութեր

Լրահոս