
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը Թուրքիայի Քոնիա նահանգում սկսել են իրականացնել «Anadolu-2018» անվամբ համատեղ զորավարժություն:
Այդ մասին հաղորդել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Զորավարժությունները տևելու են մինչև հուլիսի 6-ը։ Դրանց նպատակն է ընդլայնել և խորացնել 3 երկրի զինված ուժերի համագործակցությունը:
Այն ընթանում է Քոնիայի ավիաբազայում, որտեղ գործի են դրվել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Զորավարժություններին նաև մասնակցում են փրկարարական ծառայության ստորաբաժանումներ։