Բաժիններ՝

Ճապոնիայի կայսրը բժիշկների հսկողության տակ է վատ ինքնազգացության պատճառով

Բժիշկները մշտական հսկողության ներո անկողնային ռեժիմ են նշանակել Ճապոնիայի Ակիհիտո կայսրին, որը կես տարուց էլ պակաս ժամանակամիջոցում կհրաժարվի գահից: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Կայսերական տան գործերի վարչությունը։ Նշվում է, որ 84-ամյա Ակիհիտոյի մոտ գրանցվել են ուղեղի իշեմիայի ախտանշաններ, գլխապտույտ եւ բարձր քրտանարտադրություն:

Անցյալ ամսին գերհոգնածությունից հիվանդացել էր Ակիհիտոյի կինը՝ Միտիկո կայսրուհին: Ճապոնիայի կայսերական զույգը վերջին ժամանակներս շատ է ճանապարհորդում երկրում՝ հրաժեշտի ուղեւորություններ կատարելով գահից Ակիհիտոյի հրաժարման նախաշեմին:

Ակիհիտո կայսրը 2019 թվականի ապրիլի 30-ին վայր կդնի միապետի լիազորությունները եւ կհրաժարվի գահից: Նա այդ ցանկությունը հայտնել է տակավին 2016 թվականին՝ զառամյալ տարիքի պատճառով:

Դրանից հետո 2019 թվականի մայիսի 1-ին Ճապոնիայի նոր կայսր կդառնա Ակիհիտոյի եւ Միտիկոյի ավագ որդին՝ ներկայիս գահաժառնագ արքայազն Նարուհիտոն: Ճապոնիայում օրենսդրությունը միապետին թույլ չի տալիս հեռանալ գահից, սակայն Ակիհիտոյի համար խորհրդարանը բացառություն է արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031