«Խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի մասնակցության ձևաչափի շուրջ քննարկումներ են գնում». Փաշինյան

Քննարկումներ են գնում, թե ինչ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թե ինչ ձևաչափով կմասնակցի կուսակցությունը ընտրություններին ներկայումս քննարկումներ են գնում և կուսակցության ներսում, և այլ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ թե որ ուժերի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, Փաշինյանը նշեց, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում: «Կոնկրետ ժամկետը կախված է քաղաքական իրավիճակից և նաև որոշակի տեխնիկական հարցերից»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031