
Քրդանկան աշխարհազորը հայտարարեց Իրաքում ԻՊ-ի գլխավոր «ֆինանսիստի» ոչնչացման մասին

Քրդական «Փեշմերգա» ռազմականացված կազմավորումն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր «ֆինանսիստին»: Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։
Մախմուրում «Փեշմերգա» աշխարհազորի ուժերի հրամանատար Սիրվան Բարզանիի խոսքով՝ «համատեղ գործողության շնորհիվ հաջողվել է վերացնել ԻՊ-ի երեք դաշտային հրմանատարների, այդ թվում զինյալ Աբու Ուբեյդին, որը պատասխանատու էր խմբավորման ֆինանսավորման համար»: Ահաբեկիչները թաքնվել էին Մախմուրի մերձակայաքի լեռնային շրջանում, ճշտել է Բարզանին:
ԻՊ-ի զինյալներն Իրաքի տարածքի մի մասն օկուպացրել էին 2014 թվականի ամռանը: Հունիսին նրանք նվաճել էին երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը (Նայնավայի նահանգի վարչական կենտրոնը) եւ այն հայտարարել էին «խալիֆաթի» մայրաքաղաք: 2015 թվականին միջազգային կոալիցիայի օգնությամբ Իրաքի կառավարական ուժերն սկել են ծայրահեղականների գրաված շրջանների ազատագրման ընդգրկուն արշավը:
2017 թվականին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր ԻՊ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի մասին, սակայն ավելի ուշ բազմիցս հայտարարել է , որ ահաբեկչության սպառնալիքը նախկինի պես պահպանվում է, հաղորդել է