«Մենք խնդիր ունենք կարգավորել հակամարտությունները, որպեսզի դրանք այլևս չլինեն։ Այս հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումները բոլորովին տարբեր են»։
Պաշտոնական Լոնդոնը դիտարկում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը` Սիրիայում հակամարտության խորացման պարագայում:
«Սա տնտեսագիտություն է, սա հայտարարություն չի։ Բայց դա չի նշանակում, որ կլինի դեֆոլտ։ Բայց եթե շարունակենք այսպես ախմախ ձևով պետությունը կառավարել, պարզ է, կլինի դեֆոլտ։ Մեզնից է կախված։ Պետք է ոչ թե հայտարարություններ անենք, այլ արդյունք տանք»։
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տաս տարի աշխատանքի արդյունք է:
Դեռ հայտնի չէ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին որևէ դաշինքով կամ մենակ կմասնակցի՞, թե՞ոչ։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով համոզված է, որ մոտական ամիսների ընթացքում Հայաստանի շուրջ և Հայաստանում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ իրենց պատկերացնումները կարող են այլ դառնալ։
Նոր հաշվեհամարների, տան վարկավորման, թոշակային հաշվեհամարների և նույնիսկ օնլայն ծառայություններից օգտվողների թվի կայուն աճի շնորհիվ «Wells Fargo»-ն բանկային արդյունաբերությունում մեծ համբավ էր վայելում: Սակայն վերջերս բացահայտվել էր, որ վաճառքի տարեկան նպատակներին հասնելու համար բանկի աշխատակիցները բացել էին ավելի քան 2 միլիոն կեղծ հաշվեհամարներ:
Պաշտոնական Երեւանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։
Րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ քննարկման ժամանակ ելույթ ուներ նաև ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։
«Քերի-Լավրով բանակցություններից հետո դրությունն այնքան է լարվել, որ ռմբակոծվեց սիրիական բանակի շարքերը, հետո հումանիտար շարասյունը ռմբակոծվեց« և այլն: Իհարկե, կիզակետն այսօր Հալեպն է: Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ահաբեկիչները պետք է ճնշման տակ թողնեն՝ դուրս գան Սիրիայից, բայց անմիջապես հարց է ծագում՝ այդ մարդասպանական բանդան՝ ԻԼԻՊ-ը, եթե դուրս գա, ո՞ր ուղղությամբ կգնա: Արդյո՞ք դա վտանգ չի սպառնում Կովկասին ու մասնավորապես՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը Երևանում կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ամենագերազանց ձևակերպու;մներով: Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով»:
Ռիսկը ոչ թե մեծ է, այլ անկշռելիորեն մեծ է։ Բայց հնարավոր է՝ Սերժ Սարգսյանի շուրջ երեսնամյա քաղաքական փորձառությունը հուշել է, որ դա արդարացված ռիսկ է, այնպիսի ռիսկ է, որը ոչ թե՝ կորցնելու, այլ՝ շահելու արդյունք ապահովելու դեպքում՝ լինելու է գերարդարացված։
«Ինձ համար անհասկանալի է, որ նման կարծիք հնչեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանը, համենայն դեպս նա դեմ չէր, որ Հայաստանը դառնար ԵՏՄ անդամ։ Հիշում ենք նրա հայտնի ելույթը»։
Բաքվի դատարանը Ադրբեջանի Միջազգային բանկի վարչության նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով ծառայողական լիազորությունների չարաշահման, խարդախության մեջ։
ԴԱԻՇ-ը բացահայտել է իր դաշտային հրամանատարներից մեկի կազմակերպած դավադրությունը, որը գաղտնի կերպով անցել էր Իրաքի իշխանությունների կողմն ու պլանավորում էր օգնել կառավարական զորքերին Մոսուլի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրաքի հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին, ինչպես նաև Մոսուլի բնակիչներին։
Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Իսկապես, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել Պուտինի և Էրդողանի հանդիպումների ժամանակ»,- պատմել է նա։
ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հայտարարություն չեն ընդունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկին շուտափույթ ապաքինում մաղթեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով մրսածության պատճառով Հայաստան չի ժամանել և նիստին չի մասնակցում:
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին և նշելով, որ այսօր փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երևանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը:
ՀՀ Նախագահի նստավայրում նրանց դիմավորել է ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ համատեղ ուժերով փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի հագեցած և արդյունավետ, օգտակար լինի համագործակցության համար, նպաստի ՀԱՊԿ-ի զարգացմանը:
«Սերժ Սարգսյանի նյույորքյան այցից հետո հատկապես Ադրբեջանն էր ակտիվ: Ադրբեջանը հայտարարություններ է անում, թե իբր Հայաստանը փոխում է իր ռազմաքաղաքական վեկտորը, Սերժ Սարգսյանը Նյու Յորք է գնացել ամերիկացիների հետ մտերմանալու համար, ամերիկացիները սկսել են ավելի ակտիվ զբաղվել տարածաշրջանով, Ղարաբաղյան հարցով: Բայց ես համոզված եմ, որ նման փոփոխություն չկա, Հայաստանը փորձում է խաղալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի բլոկների միջև, ու կարծես թե վատ չի ստացվում»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ռաֆայել Հուսեյնովը ազատ դեբատների ընթացքում ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե իբր Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատության համար: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, և այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»:
«Այսօր Հայաստանում կան բավականին շատ մարդիկ, ովքեր որ իրոք օգնության կարիք ունեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք ա ասենք, մեկս մյուսին տարածենք, որ գիտեք՝ էս երկիրը ապրելու տեղ չի, էս իշխանությունը իշխանություն չի, այդպես չի»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահները ժամանել են ՀՀ նախագահական նստավայր: ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին ՀՀ նախագահական նստավայրում դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտարարել է, որ այդ պաշտոնում իր գլխավոր խնդիրն է համարում Սիրիայի պատերազմի կասեցումը, հայտնում է BBC-ն։
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն ապրում են վախերի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ իշխանությունը նոր փոփոխությունների մասին է հայտարարում, բայց ամենաշատն ինքն է վախենում փոփոխություններից. «Վախերն այնքան շատ են, որ ընտրություններից մեկ շաբաթ անց Վանաձորում տեղի ունեցած քվեարկության ժամանակ օգտագործեցին բոլոր ուժային մեթոդները»:
Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: