«Սարգսյանը չի համաձայնեցրել Պուտինի հետ Հայաստանի վարչապետի թեկնածությունը». Պեսկով
                                    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Ո՛չ, դա այդպես չէ։ Դա բացարձակ աբսուրդ է»,- հայտարարել է նա լրագրողներին։
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի ներքին քաղաքականության վրա։
«Ռուսաստանը նաև միշտ շատ նրբանկատորեն է վերաբերվում նրան, որ չանի ինչ-որ բան, ինչը կարող էր դիտարկվել որպես միջամտություն այլ երկրների, մասնավորապես մեր մերձավոր գործընկերների ներքին գործերին, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը»,- ասել է նա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    