Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան դիտարկում է ՌԴ-­ի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը

Պաշտոնական Լոնդոնը դիտարկում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը` Սիրիայում հակամարտության խորացման պարագայում: Ինչպես հաղորդում է Interfax­-ը, այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ-­ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչը:

«Մեզ համար ակնհայտ է, որ Ռուսաստանի գործողությունները նպաստել են Սիրիայում հակամարտության երկարաձգմանը և սիրիացի ժողովրդի դժբախտությունների շարունակմանը: Մենք հիմա մեր գործընկերների հետ դիտարկում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավոր տարբերակները»,­- նշել է գործակալության աղբյուրը:

Մեծ Բրիտանիայի կողմից ընդդիմությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների մասին հարցին` գործակալության զրուցակիցը պատասխանել է, որ բրիտանական աջակցությունը սահմանափակվում է «փրկարարական սարքավորումներով և քաղաքական աջակցությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31