
ՀՀ ԱԳՆ. Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից. news.am

Պաշտոնական Երեւանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։ Այս մասի News.am–ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
«Հայաստանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,– ասել է Բալայանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։