
«ՌԴ-ն կարող է դիտարկել Թուրքիային ՀՀՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունը». Պեսկով

Ռուսաստանը կարող է դիտարկել Թուրքիային հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի թուրքական այցի արդյունքները:
«Իսկապես, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել Պուտինի և Էրդողանի հանդիպումների ժամանակ»,- պատմել է նա։
«Հիշատակվել են նաև ՀՀՊ տարբեր համակարգերը։ Թուրքական կողմի ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է դիտարկել դրանց մատակարարման հարցը Թուրքիային՝ տարբեր տարբերակներով»,- ասել է նա։
«Դա համագործակցության շատ զգայուն ոլորտ է»,- հավելել է Պեսկովը: