![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանը ՀԱՊԿ-ում ապահովում է գերազանց նախագահություն». Սերգեյ Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/lavrov700.jpg)
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, ՌԴ ԱԳ նախարարն ասաց.
«Ամենագերազանց ձևակերպու;մներով: Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով»:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես ընդգծեց մինչև 2025 թ. ՀԱՊԿ ռազմավարության հայեցակարգի ընդունումը, որն այսօր կարժանանա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավանությանը: «Այն իր մեջ ներառում է մեր գործընկերության հիմնական ուղղությունները՝ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը: