«Անկարան կարող է նպաստել ԼՂ կարգավորման ապաարգելափակմանը». Լավրով

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիան»։

«Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,- հայտարարել է նա լրագրողներին։

Լավրովի խոսքով՝ եթե Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրեն պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հարցի հետ կապի, ապա իրենք միայն ուրախ կլինեն։

«Կարծում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Տեսնենք, թե ինչպես կընթանա գործը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ «ողջ տարածաշրջանում նորմալ տնտեսական համագործակցության ապահովման հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս