
Թեհրանը մեկնաբանել է Սիրիայում «անվտանգության ուժերի» վերաբերյալ ԱՄՆ-ի պլանը

Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի պլանները կհանգեցնեն երկրում ճգնաժամի խորացմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Սիրիայում անվտանգության նոր սահմանապահ ուժեր կազմակերպելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը բացահայտ միջամտություն է այդ երկրի ներքին գործերին եւ ճգնաժամի խորացման պատճառ»,-ասված է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ԶԼՄ-ները, ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում պատրաստում է «սահմանային անվտանգության ուժեր» իր կողմից վերահսկվող գոտիների պահպանության համար. ուժերի թվաքանակը կկազմի 30 հազար: