Բաժիններ՝

Նազարբաևը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը: «Պետության ղեկավարը ժամանել է Վաշինգտոն:

Պաշտոնական այցի ընթացքում Նուրսուլթան Նազարբաեւը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պաշտոնական եւ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ԱՄՆ-ում կգտնվի հունվարի 16-18-ը:

Հունվարի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թեմատիկ բանավեճեր են նշանակված «Զանգվածային բնաջնջման զենքի չտարածումը. վստահության միջոցներ» թեմայով, որոնք անցկացվելու են Նազարբաեւի նախագահությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս