«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի «Ելք» դաշինքի՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման դեմ բողոքի երթին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, թե իրենք նախընտրում են մասնակցել գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որը հրավիրվել է ԱԺ նախագահի նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի առաջարկով:

«Եթե այսօր մենք ունենք հնարավորություն Ազգային ժողովում այդ հարցը քննարկել, երբ բոլոր խմբակցությունները, կուսակցությունները իրենց կարծիքները արտահայտելու հնարավորություն կստանան, ինչո՞ւ պետք է չօգտվենք այդ հնարավորությունից»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ իրենք ժամանակին ասում էին, որ նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո թանկացումներ են լինելու, հանդես են եկել նախաձեռնություններով, սակայն որևէ խմբակցություն այդ ժամանակ իրենց կողքին չկանգնեց:

Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ գնաճի ազդեցությունը մեղմելու համար պետք է բարձրացվեն աշխատավարձերն ու թոշակները, սակայն, քանի որ նման որոշում չկա, հարկավոր է փոփոխություններ անել հարկային օրենսգրքում և գնալ եկամտահարկի նվազեցման:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս