«Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է». Գագիկ Ծառուկյան

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է խորհրդարանի աշխատանքներից իր բացակայություններին՝ ասելով, որ բացակայությունների ընթացքում միայն գործով է զբաղված:

«Պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մարդու աշխատանքը պետք է արդյունավետ լինի, իսկ արդյունավետությունը «խորհրդարանում ներկա ստանալու մեջ չէ»:

«Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», – նշեց նա։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի նիստերից բացակայել է 157 անգամ, որից 121-ն Ազգային ժողովի աշխատակզզմը հարգելի է համարել:

Տեսանյութեր

Լրահոս