Բաժիններ՝

Չիլիում Հռոմի պապի ժամանումից հետո անկարգություններ են տեղի ունեցել

Չիլիի Կոնսեպսիոն քաղաքում անցկացված բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանրապետություն ժամանելու կապակցությամբ, ավարտվել է ոստիկանության հետ ցուցարարների ընդհարումներով:

Ինչպես հայտնել է BioBio ռադիոկայանը, ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։ Չհամաձայնեցված երթը կազմակերպել էր «Բիո-Բիո, ելի՛ր» շարժումը, որը միավորում է 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Ռադիոկայանի տվյալներով՝ բողոքավորները քննադատում են իշխանություններին այն բանի համար, որ նրանք պատրաստվում են քահանայապետին ներկայացել Չիլիի այն պատկերը, որը չի համապատասխանում իրականությանը: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը ջրանետիչներ է կիրառել: Ինչպես հայտնել է BioBio-ն, Պապի այցելության կապակցությամբ ցույցերի պատճառով առնվազն երկու մարդ է ձերբակալվել նաեւ Չիլիի մայրաքաղաքում: Պապը Սանտյագո է ժամանել հունվարի 15-ի երեկոյան:

Օդանավակայանում նրան դիմավորել է հանրապետության նախագահ Միշել Բաչելետը: Այցի պաշտոնական մասը կսկսվի հունվարի 16-ին, երբ Ֆրանցիսկոսը մեծ ճառով ելույթ կունենա Լա Մոնեդա կառավարական պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս