Բաժիններ՝

Իռլանդիայի նախագահը ցավակցություն է հայտնել The Cranberries-ի մենակատարուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը ցավակցություն է հայտնել The Cranberries իռլանդական ռոք-խմբի վոկալիստուհի Դոլորես Օ’Ռիորդանի մահվան կապակցությամբ, որը վախճանվել է հունվարի 15-ին 46 տարեկան հասակում: Այս մասին հաղորդվում է նախագահի մամուլի ծառայության հրապարակման մեջ:

«Նրա ընտանիքի եւ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իռլանդական երաժշտությունը, իռլանդացի երաժիշտներին եւ կատարողներին, նրա մահը մեծ կորուստ կլինի»,- ասված է նախագահի հայտարարության մեջ: Դոլորես Օ’Ռիորդանը հանկարծամահ է եղել հունվարի 15-ի առավոտյան Լոնդոնի Փարք լեյն փողոցի Hilton հյուրանոցում: Հետաքննության նախնական փուլում այս մահը գնահատվում էորպես անբացատրելի: Օ’Ռիորդանը The Cranberries հանրաճանաչ ռոք-խմբի վոկալիստուհի էր 1990 թվականից:

1994 թվականին խումբը ձայնագրել է Zombie կոմպոզիցիան, որը հռչակ բերեց կոլեկտիվին եւ 1995 թվականին ստացավ MTV հեռուստաալիքի Եվրոպական երաժշտական պարգեւը «Լավագույն երգ» անվանակարգում: Խմբի վերջին ալբոմը՝ Something Else անվանումով, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 28-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս