Սամվել Ֆարմանյանի առաջարկները չեն ընդունվել. նա դժգոհ է

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դժգոհություն հայտնեց, որ նախագծի հեղինակներն իր առաջարկությունները հաշվի չեն առել.

«Որևէ ցեղասպանության ճանաչման պրոցեսում «ճանաչում» բառը չի օգտագործվում, այլ դատապարտումն ինքնին ճանաչման ակտ է: Երկրորդ՝ փաստաթղթավորված նյութերը ենթադրում են Մերձավոր Արևելքի այդ հատվածում եզդի, քրիստոնյա, այլ էթնիկ փոքրամասնությունների և ոչ մահմեդական խմբերի ցեղասպանության դատապարտում: Մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի մոտեցման մեջ, և ես խնդրում եմ՝ չկրկնել այդ սխալը: Խնդրում եմ իրերն անվանել իրենց անուններով»:

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց. «Իրոք, պարոն Ֆարմանյանից ստացել ենք առաջարկություններ, բայց մեկնաբանություններն այդպիսին չեն՝ այդ առաջարկությունները մերժելու համար:

Տվյալ ճանաչումը վերաբերվում է կոնկրետ Իրաքի Հանրապետության տարածքում կոնկրետ եզդիների ցեղասպանությանը: Ես չեմ բացառում, որ խորհրդարանն իր գործունեության ընթացքում հետո կանդրադառնա նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ողբերգություններին, այդ թվում՝ այլ ժողովրդի հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031