Բաժիններ՝

Սի Ցզինպինը և Թրամփը քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրության վերջերս տեղի ունեցած բարելավումը: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Զրույցի ընթացքում Չինաստանի ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել Պեկինի եւ Վաշինգտոնի առեւտրատնտեսական համագործակցության առթիվ: «Այն ձեռնտու է երկու երկրներին, եւ մենք պետք է օժանդակենք գոյություն ունեցող դրական միտումների պահպանմանը»,- նշել է Սի Ցզինպինը:

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է այսուհետեւ էլ ակտիվ շփումներ պահպանել ՉԺՀ-ի բարձրագույն ղեկավարության հետ կարեւոր խնդրիրների լուծման եւ Պեկինի հետ հարաբերությունների ավելի ներդաշնակ զարգացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031