 
                        Գերմանիայում 47 մարդ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ են տուժել ավտոբուսի վթարի հետևանքով
 
                                    Գերմանիայում հունվարի 16-ին առնվազն 47 մարդ է տուժել դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում հայտարարել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է առնվազն 21 երեխա: Ընդ որում՝ տասը մարդ ծանր վերքեր են ստացել, հինգի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Գերմանիայի հարավ-արեւմուտքի Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամասի Էվերբախ քաղաքում:
Ավտոբուսը մխրճվել է բազահարկ գրասենյակային շենքի ճակատամասի մեջ: Փրկարար գործողությանը մասնակցել է երեք ուղղաթիռ: Ավտոբուսն առայժմ անհայտ պատճառով դուրս է եկել ճանապարհից, բախվել մի քանի ավտոմեքենաների ու մխրճվել շենքի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        