Բաժիններ՝

Գերմանիայում նեոնացիստը 4 ոստիկանի է գնդակահարել

Գերմանիայում տղամարդը կրակ է բացել 4 ոստիկանի ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 49-ամյա տղամարդն առնչություն ունի նեոնացիստական շարժման հետ։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա կրակ է բացել Բավարիայի իր տանը խուզարկության ժամանակ։

Իրավապահները որոշել էին առգրավել նրանից զենքը, սակայն տղամարդը միանգամից սկսել է կրակել։

Bild-ի տեղեկություններով՝ ոստիկանները ծանր վնասվածքներ են ստացել։
Կասկածյալը թեթև վնասվածքներով կալանքի տակ է վերցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31