Բաժիններ՝

Ադրբեջանը Ռուսաստան է արտահանում մրգի ու բանջարեղենի 90 տոկոսը

Ռուսաստանը հանդիսանում է ադրբեջանական պտուղ-բանջարեղենային արտադրատեսակների մատակարարումների հիմնական շուկան, դրան բաժին է ընկնում մրգերի և բանջարեղենների արտահանման 90 տոկոսը, հայտարարել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սեյֆադդին Թալիբովը «Նավթային արտահանում. այսօրվա մարտահրավերներն ու նոր հնարավորությունները» համաժողովում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։

«Ադրբեջանի մրգի ու բանջարեղենի արտահանման 90 տոկոսը բաժին է հասնում ռուսական շուկային։ Ադրբեջանը Ռուսաստան գյուղարտադրանք արտահանողների թվում գտնվում է 11-րդ հորիզոնականում»,- հայտարարել է Թալիբովը։

Վերջինս նշել է, որ ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքը ռուսական շուկայում համարվում է որակյալ ու վաճառվում է միջինից բարձր գներով։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2016թ. առաջին ինն ամիսներին ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքը 31,9%-ով, ընդ որում, մրգերի ու բանջարեղենների արտահանումը ավելացել է 33,3%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս