Բաժիններ՝

Անկարայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչ է սպանվել

Անկարայում անցած գիշեր ոստիկանության հատուկ ջոկատայինները ստուգայց են իրականացրել այն վայրում, որտեղ բնակվել է ԴԱԻՇ-ի անդամներից մեկը։ Նա դիմադրություն է ցուցաբերել և սպանվել փոխհրաձգության ընթացքում։

Ոստիկանական գործությունն անցկացվել է Էթիմեսգութ շրջանում, որը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում։ Բնակարանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկներ։

Սպանվածը եղել է 1992թ. ծնված Ահմեդ Բ.-ն։
Ավելի վաղ Անկարայի նահանգապետը հայտարարություն էր տարածել, որտեղ հաղորդվում էր, որ մինչև նոյեմբերի վերջ մայրաքաղաքում արգելվում են զանգվածային միջոցառումները։ Որոշման պատճառը եղել էր ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մասին տեղեկության ստացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31