Բաժիններ՝

Ռուսաստանը Բելգիային մեղադրել է Հալեպի բնակիչներին ռմբակոծելու մեջ

Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում։
«Ռմբակոծության հետևանքով քանդվել է 2 բնակելի տուն, սպանվել է 6 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ևս 4 մարդ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ռուս զինվորականները պնդում են, որ հարվածի պահին նկատվել է Բելգիայի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-16 կործանիչ։

Ընդ որում՝ նշվում է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին կամ Սիրիայի ավիացիային պատկանող ինքնաթիռներ շրջանում չեն եղել։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Բելգիայի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածը համարելու է «Ան-Նուսրան» պահպանելու ցանկություն, եթե այդ գործողությունները չդատապարտվեն։

«Մենք ադեկվատ ռեակցիա ենք ակնկալում ԱՄՆ կոալիցիայի կողմից, բնականաբար՝ Բելգիայի, բոլոր միջազգային կառույցների»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իր հերքին, Բելգիայի ՊՆ ղեկավար Սթիվեն Վանդեպուտը հայտարարել է, որ իրենց ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել Հալեպի քաղաքացիական օբյեկտներին։
«Մենք սովորաբար չենք հայտնում, թե մենք որտեղ ենք գործում, սակայն այս օրերին մեր ինքնաթիռները վերոնշյալ շրջանում թռիչքներ չեն իրականացրել»,- նրա խոսքերը մեջբերել է TASS-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս