
Բարաք և Միշել Օբամաների վերջին պետական ընթրիքը՝ Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Միշել Օբամայի վերջին պետական ընթրիքն է կայացել Սպիտակ տանը, գրում է USA Today-ը։
Օբամաների ընթրիքին ներկա են գտնվել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ու նրա կինը՝ Անյեզա Լանդինին։
Միշել Օբաման ընդունելությանը կրել է զգեստ Versace-ից, որը իտալական նորաձևության տունը կարել էր հատուկ ԱՄՆ առաջին տիկնոջ համար։
Զգեստն ունեցել է հունական տունիկայի տեսք։ Մոդելն ստացել է Flotus անվանումը։
Ընթրիքին մատուցվել է դդմից աղցան, տավարի միս, որպես աղանդեր՝ պաղպաղակով խնձորե կարկանդակ։
Վերջին պետական ընթրիքի կապակցությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում տեղադրվել են Սպիտակ տանը տեղի ունեցած նշանակալի հանդիպումների լուսանկարները։