Բաժիններ՝

Այսօր տեղի կունենա Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը վիզային դյուրացման հարցով

Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր դյուրացման հարցերը և Ռուսաստանից Վրաստան վրացական ֆիլմերի արխիվի վերադարձը կքննարկեն այսօր Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Աբաշիձեի և Կարասինի հանդիպումը տեղի կունենա Պրահայում

Մինչ Պրահա թռչելը վրացի դիվանագետը հայտնել է, որ մոտակա շաբաթներին սկսվելու է վրացական ֆիլմերի արխիվի տեղափոխման գործընթացը։

«Այս տարվա հունվարից զգալի հեշտացել են վիզային պահանջները Վրաստանի քաղաքացիների համար, սակայն մի քանի ամիս առաջ նրանք հայտարարություն արեցին, որ իբրև պլանավորում են ավելի շատ դյուրացնել վիզային ռեժիմը»,- հայտարարել է Աբաշիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս